Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրը մեկնարկեց շատ բուռն, հատկապես այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը ներկայացրեց առաջին նախընտրական հոլովակը, սոցիալական ցանցերն ու մամուլը ողողվեցին տարատեսակ մեկնաբանություններով։
https://www.youtube.com/watch?v=TvqEY_xRADk
Այդ մեկնաբանություններում փորձեց ինչ-որ չափով հստակություն մտցնել երգի կատարող «Ռեինկարնացիա» խումբը, որն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում դիմել էր բոլոր «դատարկագլուխներին» եւ հորդորել «ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելը չքաղաքականացնել»։
Այն, ինչ կատարվեց դրանից հետո, երեւի տեղյակ են բոլորը՝ տեսահոլովակը դադարեցին քննարկել միայն երաժշտական հարթությունում, եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ չես կարող նկարահանվել քարոզչական հոլովակում եւ ասել՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։
Կարդացեք նաև
ՀՀԿ-ի «Փոխենք աշխարհը» երգն ու նախընտրական տեսահոլովակը որքան պրոֆեսիոնալ, այնքան էլ հստակ քարոզչական նպատակներով է ստեղծվել, որովհետեւ շարքային քաղաքացու համար ակնհայտ է՝ նա, ով կանգնում է երկիրը կործանման շեմին հասցրած գործող կուսակցության կողքին, չի կարող խոսել աշխարհը փոխելու մասին, դրան ոչ ոք չի հավատում, ու դա՝ դեռ նախորդ ընտրություններից, երբ ՀՀԿ-ն քարոզում էր «Հավատանք, որ փոխենք»։
Թեեւ Հանրապետականն աշխարհը փոխելու իր գործի մեջ ներգրավել էր նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին, շախմատիստ Լեւոն Արոնյանին, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, այդպիսով օգտագործելով նրանց բարի համբավն ու անունը, բայց դա մարդկանց վերաբերմունքի մեջ գրեթե ոչինչ չփոխեց։ Համենայնդեպս՝ հօգուտ ՀՀԿ-ի։ Իսկ, այ, նկարահանված գործիչների նկատմամբ հաստատ փոխեց եւ՝ դեպի վատը։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում