Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ մարտի 6-ին, Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բնակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում