Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. քննարկվեցին քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր

Մարտ 07,2017 11:50

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. քննարկվեցին քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր

Մարտի 6-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց արդարադատության ոլորտի բարեփոխումների նախագծման և պայմանների սահմանման նպատակով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը՝ Դանիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կլավս Հեդի և Իսպանիայի Ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիայի վարչության պետ Անսելմո Դել Մորալ Տորեսի ղեկավարությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ոստիկանության ներկայացուցիչներ:

Հովհաննես Քոչարյանը համառոտակի անդրադարձ կատարեց խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման և դրա դեմ տարվող պայքարի պրակտիկային, այդ ոլորտին առնչվող օրենսդրությանը, ոստիկանության գործառույթներին և իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչ այժմ կատարված միջոցառումներին, որոնք միտված են ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելուն, նրանց իրազեկվածությունը բարձրացնելուն, ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը:

Ներկայացվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական դիտորդական խմբի հետ իրականացվող շարունակական համագործակցությանը:

Հովհաննես Քոչարյանը հատկապես կարևորեց քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով, որ նման յուրաքանչյուր դեպք գտնվում է ոստիկանության ղեկավարության անմիջական հսկողության ներքո և ստանում է համարժեք իրավական գնահատական:

Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին ամփոփ ու սպառիչ պատասխաններ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031