Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ են քարոզում «Ծառուկյան» դաշինքը եւ «Կոնգրես – ՀԺԿ». «Հրապարակ»

Մարտ 07,2017 11:46

«Ծառուկյան դաշինք». «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է»։ Նախ՝ շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին, որ վերադարձավ քաղաքականություն։ Մտնել՝ բոլորն են մտնում, բայց վերադառնալ, դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ինչեւէ։ Մենք քիչ էր մնացել կորցնեինք ԲՀԿ-ի նման քաղաքական ուժին։ Լրիվ ձեռքից գնացել էին, եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որ այդ կուսակցությանը փրկեց բառիս բուն իմաստով շատ լայն դաշինքում հայտնվելուց։

Ավելին, Ծառուկյանի վերադարձից հետո նրա դաշինքում ընդգրկվելու մեծ հնարավորություններ բացվեցին ՀՀԿ-ից մինչեւ սրտի խորքը վիրավորված գործիչների բալիկների ու բարեկամների համար։

Հա, բայց չմոռանանք, որ կարգախոսի մասին էինք խոսում։ «Ծառուկյան դաշինք»՝ սա արդեն իսկ կարգախոս է, որովհետեւ երբ ասում ենք Ծառուկյան, հասկանում ենք սերմացու, տուկի թել, վառելիք, բժիշկների պիլոտային ծրագրեր գյուղերում, բերքի մթերում… ամեն ինչ, եւ ամենեւին կարիք չկար խոսելու Ծառուկյանի ծրագրերի մեջ սպասվող փոփոխությունների մասին, որովհետեւ չգիտես, թե ինչպիսին կլինեն դրանք, եթե տուկի թել չտա, սերմացու չտա, վառելիք չտա, բերք չմթերի, բժիշկներին էլ չտանի գյուղեր՝ մեր բազմաչարչար հայրենակիցներին մանրակրկիտ զննելու։ Ես այդ դաշինքը կանվանեի՝ «Գագիկ Շինարար» եւ դրանով հարցը կփակեի։

«Կոնգրես- ՀԺԿ». «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Այս կարգախոսի մասին դժվար է որեւէ բան ասելը։ Գեղեցիկ բառերի շարանին ի՞նչ ասես։ Ափսոս, որ այդ գեղեցիկ ցանկություններն այսպես թե այնպես պայմանավորված են Իլհամ Ալիեւի՝ ռացիոնալ գործիչ լինելու հանգամանքով եւ կարող են իրականանալ բացառապես Ալիեւի ցանկությամբ։ Այսինքն՝ մենք խնդիր չունենք, եւ խաղաղությունը, հաշտությունն ու բարիդրացիությունը միայն Ալիեւից են կախված։ Նույնիսկ հարց է առաջանում, թե ինչու է Կոնգրեսը, որպես ընդդիմադիր ուժ, մասնակցում ՀՀ ԱԺ եւ ոչ թե Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին։ Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն՝ այս ամենը պետք էր Ալիեւին քարոզել եւ ոչ թե մեզ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վլե says:

    Էդիկ քո մառազմատիկ մտքերը արդեն վաղուց են քեզ վերջնականապես վարկավբեկել, ինչպես կարելի է նման հեգնանքով վերաբերվել նման գործին, ասենք ավելի կոպիտ բաներ չեմ գրում, որ մեկնաբանությունս թողնեն երևա, բայց դե պատըկերացրում, թե ինչեր ա մտքովս անցնում…

  2. Կարեն says:

    Էդիկ Անդրեասյան, հայտնի քաղաքական շտամպների տակ եք մնացել: Դա միանգամայկն պարզ զգացվում է, երբ խոսում եք Գգաիկ Ծառուկյանի մասին: Երևի պետք ա մի քիչ հանգիստ վերցնեք ու թարմանաք

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031