Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրականացվեն քայլեր գյուղական համայնքների էներգետիկ ապահովման նպատակով

Մարտ 07,2017 11:07

Կիրականացվեն քայլեր Հայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու համար։ Այդ նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջիկայում կմեկնարկի առաջնեկային փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։  Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է ստեղծել շրջանառու ֆոնդ՝ շուրջ 40 մլն դրամի չափով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, ծրագրի գաղափարն այն է, որ          յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել կենցաղային տաք ջրի պահանջարկը։ Ելնելով այն իրողությունից, որ արևային ռեսուրսն անվճար է և ներդրումը ներառում է միայն սարքի արժեքը՝ առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետվերադարձած գումարները։

-Խնայողությունները կգոյանան էլեկտրական էներգիայի և գազի սպառման կտրուկ նվազումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ տաք ջրի ստացումը կազմակերպվում էր հոսանքով կամ գազով։ Համայնքը հետագայում շրջանառու ֆոնդում կուտակված միջոցները կուղղի այդ նույն ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ կարող է տեղադրվել արևային ֆոտովոլտային տեղակայանք, կենսագազի արտադրություն,  «պասիվ» ջերմատներ, բիովառելիք օգտագործող պիռոլիզային վառարաններ և այլն,- ասաց Հայկ Հարությունյանը։

Ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն ապահովել էներգիայի պահանջարկը, այլև կստեղծվեն նախապայմաններ՝ ունենալու առաջին արևային և կայուն զարգացող համայնք։

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նմանատիպ ծրագրեր նախատեսվում են առաջնահերթորեն իրականացնել հիմնականում չգազաֆիկացված համայնքներում։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031