Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 29 օր առաջ. Ռոբերտ Քոչարյանը՝ մականունավորների մասին (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 07,2017 11:00

1995-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է իշխող ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» բլոկի թեկնածուների և վստահված անձանց խորհրդակցությանը: Նախագահն ասում է՝ Գամսախուրդիաներ, Էլչիբեյներ, այլևայլ օստապբենդերներ Հայաստանում չեն գա իշխանության,-գրում է «Ազգը» : Ընդդիմությունը հայտարարում է, որ քարոզարշավը մաքուր չի անցնում, հեռուստատեսությունը վիրավորում է իրենց:

1999-ի ընտրություններից 27 օր առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է լրատվամիջոցների հետ եւ բաց տեքստով ասում, որ ընտրություններին թաղային հեղինակությունների եւ մականունավորների միջամտությունից ինքն ամենեւին վատ չի զգում. «Գիտե՞ք, եթե մարդ հայտնի չէ ընդհանրապես, երբեք մականուն չի ունենում: Եթե մարդն ինչ-որ բանով հայտնի է, անպայման Հայաստանում ունենում է մականուն»:
Այս հանդիպման թեմա է դառնում նաեւ մեկ կիլոգրամ բրինձով ընտրողի ձայնը գնելը: Այստեղ էլ նախագահն անակնկալի չի գալիս: Երկրի իրավիճակը սա է,-ասում է նա. «Մենք չենք կարող փոխել մեր երկիրը այսօր»:

2003-ին քարոզարշավի սկզբին մարզային ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ոտքերի առաջ ժողովուրդը շարունակում է ոչխար մորթել: Հրազդանում ժողովուրդն ուզում է հասկանալ՝ ինչու Գեղամյանը Դեմիրճյանի հետ չէ. «Կոչ եմ անում տարբերել ճիշտ ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից: Անընդհատ հարց է առաջանում ինչի՞ չմիավորվեցիք, ու՞ր է Գեղամյանը: Ու՞ր է Գեղամյանը: Բա թող գար, բա թող կանգներ, բա պայմանավորվել էինք, բա փաստաթուղթ էինք ստորագրել»:
2007-ին Ազգային Միաբանության առաջնորդ Արտաշես Գեղամյանին դիմավորում էին Վանաձորում: Նա հանրապետության երրորդ քաղաք էր եկել հակաճգնաժամային ծրագրով. «Բոլոր այն պաշտոնյաները, որոնք ասում են, որ երկրում փող չկա, ստում են: Երկրում բավարար քանակությամբ գումարներ կան, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի ամենակարճ ժամանակում երկիրը դուրս բերել ճգնաժամից»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031