Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրամփը 6 երկրների քաղաքացիների համար մուտքի նոր արգելք է ստորագրել

Մարտ 07,2017 10:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրաման, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների համար։ Ինչպես հաղորդում է BBC-ն,  խոսքն Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի մասին է:

ԱՄՆ-ում փախստականների ընդունման ծրագիրը կդադարեցվի 120 օրով։  Ի տարբերություն նախորդ հրամանագրի, նոր տարբերակում սիրիացի փախստականների ընդունման լիարժեք արգելքի մասին չի հիշատակվում: Նոր հրամանագիրն ուժ մեջ է մտնելու մարտի 16-ից:

Թրամփի նոր հրամանում Իրաքը ցուցակում ընդգրկված չէ: Սպիտակ տան ներկայացուցիչներն այս փաստը մեկնաբանել են նրանով, որ Իրաքի կառավարությունը խստացրել է ԱՄՆ մուտքի այցագրի համար դիմող անձանց ստուգումը և ակտիվացրել է տվյալների փոխանակումը: Նոր հրամանը առավելություն չի տալիս նաև առանձին կրոնական փոքրամասնություններին, ինչպես նախկին փաստաթղթում:

Նշենք, որ «Գրին քարտ» ունեցող վերոնշյալ երկրների քաղաքացիների վրա հրամանագիրը չի տարածվում:

Հիշեցնենք, որ ներգաղթային քաղաքականության մասին Թրամփի նախորդ հրամանագիրն էր արգելափակվել էր դաշնային դատարանի կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031