«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի Տավուշի մարզի տարածքային ցուցակում է Դիլիջանի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Խառատյանը: Նա նախընտրական շտաբներ է բացել Դիլիջան քաղաքում, նաեւ՝ Դիլիջան քաղաքից 120 կմ հեռավորությամբ գտնվող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում քաղաքում:
Ա.Խառատյանն «Առավոտին» ասաց, որ ինքը նախկինում եղել է այդ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարը, այժմ կուսակցության տարածքային կազմակերպությունը ղեկավարում է Դիլիջանի երիտասարդական թեւի նախկին ղեկավարը:
Ա. Խառատյանն ասաց, որ ինքն Այրում քաղաքում նախընտրական շտաբ է բացել,որովհետեւ այդ քաղաքում բազում ընկերներ ունի: Ա. Խառատյանը հայտնեց, որ ինքը նախընտրական շտաբներ ունի Դիլիջան քաղաքում, նաեւ՝ Հաղարծին գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Գիտե՞ք ինչ լավ կլիներ մի հատ շտաբ էլ Բագրատաշենի մաքսակետում լիներ:թեկնածուն էլ մտածելու բան չէր ունենա:
Եթե ընտրատարածքը իր մեջ ներառում է մարզի մի քանի քաղաք, ինչ եք կարծում, ինչ պիտի աներ թեկնածուն??? Չի կարելի էլի, այնպիսի նյութեր եք գրում կարծեք թե հեծանիվ եք մոգոնում:
ինչ կապ ունի մեկը մյուսի հետ