Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:
Մեր ընտրանին այսուհետեւ կգլխավորի խորվաթ փորձառու մարզիչ Նիկշա Բավցեւիչը: 61-ամյա մասնագետը եվրոպական ակումբներում աշխատելու հարուստ փորձ ունի: Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է 2019 թվականի օգոստոսին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Բոսնիան, Սլովակիան եւ Շվեդիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ