«Ռոստով» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Sports.ru-ի փոխանցմամբ Ռոստովում ֆուտբոլասերները տոմս ձեռք բերելու համար գիշերվա ժամը 3-ից են հերթ կանգնել տոմսարկղերի առջեւ:
Մեկ տոմսի արժեքը տատանվել է 2 հազարից 16 հազար ռուբլու տիրույթում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ