«18-19 տարի առաջ մեր նպատակն այն չէր, որ շատ մարդ սպանեինք կամ տարածք գրավեինք: Մեր նպատակը խաղաղության պարտադրումն էր, որ ԼՂՀ ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ցանկանում է, որ իր ինքնորոշման իրավունքը վայելի: Այդ ժամանակ այդ խնդիրն էինք լուծում»,-«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ այսօր Աշտարակի ՀԱԿ գրասենյակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչներին հիշեցրեց, որ դաշինքը կողմնակից է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, ասել է թե՝ Մադրիդյան սկզբունքներին: Զուրաբյանը նկատեց՝ Տեր Պետրոսյանը ժամանակին ասում էր՝ երբ տարիներ հետո Ադրբեջանն օգտագործի իր նավթային պաշարները եւ ձեռք բերի սպառազինություն, դառնալու է շատ վտանգավոր, ուստի հակամարտությունը չլուծված թողնել չի կարելի:
«Եթե շարունակենք «ստատուս-քվո»-ն պահելու անմիտ քաղաքականությունը, կհասնենք այն վիճակին, որ հաղթանակը մեր ձեռքից կգնա: Դրա համար ասում ենք՝ ժամանակն է սթափվելու եւ այս ընտրությունները դրա առիթն են»,-համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տեր Պետրոսյանը ժամանակին, իրա արեւին, փոխզիջեց Արծվաշենը: