«Վարչապետը որ եկավ, ասին, թե յոթ-ութ հազար մարդ դիմում է գրել՝ ՀՀԿ մտնելու…Հետաքրքրվեցի ու իմացա, որ գազի գրասենյակի աշխատողներ են, որոնց պարտադրաբար մտցրել են այդ կուսակցության շարքերը»,-Աշտարակում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Նա կոչ հղեց. «Գործարք մի կնքեք ձեր խղճի հետ, մի ծախվեք: Վաղն այդ կեղեքիչների դեմքը որ նորից տեսնեք ԱԺ-ում, ինքներդ ձեզանից եք ամաչելու»:
Վարդան Մալխասյանի բնորոշմամբ՝ այս ԱԺ ընտրությունները ճակատագրական են. «Մեր թիմը համերաշխ է՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ իրար խփում են, հոշոտում, դանակահարում: Մենք վստահում ենք իրար եւ իրար չենք խանգարում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ