Մարտի 6-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ժամանակ ներկայացվեց հայագետ Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեց պրոֆեսորի կյանքի մասին, որին հաջորդեց Էդիկ Մինասյանի զեկուցը, որտեղ խոսվում էր Պետրոս Հովհաննիսյանի գործունեության մասին՝ ներկայացնելով նրան որպես ճանաչված պատմաբան, սիրված դասախոս ու ազնիվ քաղաքացի:
Այնուհետև Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ներկայացրեց Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով խմբագրված Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը: «Պրոֆեսորին այս գործերի համար կարող ենք համահեղինակ համարել, քանի որ նրա կատարած աշխատանքը հսկայական է»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ