Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետդեպը քննադատում է Հայաստանում «կառավարության ռեսուրսների չարաշահումը, իրավապահների անպատժելիությունը». «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 06,2017 17:39

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016 թվականի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»: Զեկույցում որպես խնդիր առանձնացված է նաև «դատական համակարգի սահմանափակ անկախությունը»:

Զեկույցում անդրադարձ կա 2017-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը: Նշվում է, որ երկշաբաթյա դիմակայության ընթացքում պատանդ են վերցվել ոստիկաններ և բուժաշխատողներ, և, ինչպես ասվում է զեկույցում, «ըստ հնչող մեղադրանքների՝ խմբի անդամներն իրադարձությունների ժամանակ սպանեցին երեք ոստիկանի»:

«Դիմակայության ընթացքում Երևանում և երկրի այլ վայրերում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի», իրավապահների կողմից եղան անօրինական ձերբակալություններ, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և չափից ավելի ուժի կիրառման դրսևորումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը ցրեց «Սասնա ծռերի» քաղաքական պահանջները սատարող ցուցարարներին», – կարդում ենք զեկույցում: – «Թեպետ ոստիկանությունը հեռացրել կամ կարգապահական միջոցներ է կիրառել ավելի քան մեկ տասնյակ ոստիկանների հանդեպ, այս քայլերը պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ չէին համատարած չարաշահումների համար», – գնահատել է Պետդեպը:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031