Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Մարտ 06,2017 17:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության ոլորտում որակական նոր  մակարդակի ապահովմանը և բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Նախարարն իր խոսքում կարևորել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության՝ տարիներ շարունակ ծավալած հետևողական գործունեությունը՝ ընդգծելով, որ այն իսկապես լուրջ աջակցություն է կրթության համակարգում առավել թափանցիկ և գործուն մեխանիզմների ներդրմանը:

Ներկայացնելով հետազոտությունը` «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կատարվել է որակական ուսումնասիրություն թիրախային 3 ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակություն: Նա ողջունել է այն հանգամանքը, որ մինչ հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նմանատիպ քննարկում է կազմակերպվել, ինչը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել վերհանված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլ հասարակական կազմակերպություններից ևս ստացել է որոշակի հետազոտություններ, որոնք թեմատիկ առումով կրկնություններ են պարունակում, ապա առաջարկվել է ստեղծել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ, որը միասնական մեխանիզմներ կառաջարկի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031