Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ է՝ բանկը բնակարանը տնօրինում է մինչեւ ամբողջ գումարի վճարումը եւ դրա հետ մեկտեղ տոկոսներ է վերցնում». Արթուր Բաղդասարյան

Մարտ 06,2017 17:32

ՀՎԿ-ն իր նախընտրական ծրագրով առաջարկվում է չեղարկել գործող հիփոթեքային բարձր տոկոսադրույքները: Այսօր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Անհեթեթ է, որ բանկը բնակարանը տնօրինում է մինչեւ ամբողջ գումարի վճարումը եւ դրա հետ մեկտեղ տոկոսներ է վերցնում: Չէ՞ որ բանկը մարդու հնարավորությունները պարզում է մինչեւ վարկը տրամադրելը»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Նա քննադատեց նաեւ Հայաստանում գործող տեսանկարահանող սարքերի ու Երեւանում գործող «կարմիր գծերի» առկայությունը, նշելով, որ այդ համակարգը թալանում է ժողովրդին: Ըստ նրա, թեեւ տեսահսկումը ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման նպատակով է ներդրվել, բայց իրականում վթարների թիվը դրանից չի նվազել, հակառակը՝ 17 տոկոսով աճել է, իսկ զոհերի թիվը՝ 27 տոկոսով:

«Վերջին մեկուկես տարում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մոտ 2 մլն 536 ակտ է կազմվել, այսինքն՝ յուրաքանչյուր վարորդի բաժին է ընկել գրեթե 7 տուգանք: Դրամական համարժեքով բնակչությունից ավելի քան 24 մլրդ դրամ է հավաքվել: Հաշվի չի առնվել Հայաստանում տարածված «մաղարիչի» համակարգը»:

ՀՎԿ-ն ընտրվելու դեպքում կվերանայի նաեւ տուգանքների չափերը, պարոն Բաղդասարյանի խոսքով. «Առանձին քննարկման հարց է տուգանքների մեծությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031