«Ե՞րբ չի ասել նման բան, որ այս անգամվա ասածը նորություն եք համարում: Դա սովորական քարոզչական հնարք է, որը մինչեւ հիմա ամրապնդվել է ընտրակեղծարարությամբ: Վերջինիս սահմաններն այս անգամ նեղացել են»,-Աշտարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ուղերձին, ասաց պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Aravot.am-ը նրան խնդրեց գնահատական հնչեցնել՝ երեկ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ տեղի ունեցած հերթական վիճաբանության առնչությամբ: Զուրաբյանը պատասխանեց, որ դա «փչացածության» հետեւանք է: Պատգամավորն ասաց, որ այդ բառը հենց այնպես չի օգտագործում. «Կոռուպցիա բառացիորեն նշանակում է փչացածություն…Կոռումպացված ընտրական համակարգը բերում է նրան, որ նրանց միջեւ կռիվ է գնում՝՝ տվյալ շրջանի բնակիչների վրա ազդելու համար»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ