«7օր»–ն ահազանգեր է ստանում Վարդենիսից և Գավառից, որ ճնշումներ են գործադրվում«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին նախընտրական գրասենյակներ տրամադրած սեփականատերերի նկատմամբ։ Դա անգամ այն դեպքում, երբ երկու կողմերի միջև պայմանագիր կա նախապես կնքված։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տվյալ տարածքների սեփականատերերի հասցեին սպառնալիքներ են հնչում, վախեցնում են, որպեսզի նրանք խզեն պայմանագիրը, կամ էլ կրկնակի վարձավճար են առաջարկում՝ գրասենյակային այդ տարածքները ՀՀԿ–ին տրամադրելու համար։