Bloomberg գործակալությունը մարտի 5-ին թարմացրել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց վարկանիշային աղյուսակը:
Աղյուսակում տեղ է գտել նաև Ռուսաստանում գործունեության ծավալած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Նա զբաղեցնում է 394-րդ հորիզոնականը: Գործակալությունը Կարապետյանի կարողությունը գնահատել է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 317 միլիոն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կարապետյանն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայկական ազգանունով միակ գործարարն է:
Bloomberg-ի աղյուսակում, ինչպես նախորդ տարիներին, առաջին հորիզոնականում է գտնվում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (85.6 մլրդ դոլար), երկրորդ տեղում ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթն է (78.9 մլրդ դոլար), որին հաջորդում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (73.5 մլրդ)։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ