Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հանրությանը հասկացնել, որ սա թաղի տղերքի, օլիգարխների ընտրություն չէ». Հեղինե Բիշարյան

Մարտ 06,2017 16:56

«Ես վստահ եմ, որ մեր ծրագիրը մրցունակ է»,-այսօր ՀՎԿ նախընտրական ծրագրի ներկայացումից հետո լրագրողներին ասաց ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Հարցին, թե «հաց բերող» Արթուր Սարգսյանի համար գրավի վճարումը չի՞ դիտարկվի քարոզչություն, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե վերջին քառօրյայի ժամանակ որպես ՀՎԿ խմբակցության ղեկավար բարձրացրել է նրա ազատ արձակման հարցը և իրենց խմբակցությունը միացել է հոդվածի փոփոխության համար կազմակերպված ստորագրահավաքին. «Այսօր առավոտյան գլխավոր դատախազը բոլոր խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր իր մոտ խորհրդակցության: Եվ քանի որ Արթուրը արդեն 24 օր է ոչինչ չի կերել և ծանր առողջական խնդիր ունի, քննարկման արդյունքում առաջարկվեց, որ եթե դուք երաշխավոր եք կանգնում, ապա պետք է խոսեք Արթուրի հետ, որ նման խնդիրներ էլ չեն լինի, պետք է երաշխավորության թուղթ ստորագրել և գրավ վճարել»:

Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սերյան Օհանյանի հայտարարությանը, թե միակ ընդդիմադիր ուժը, որ չի վերահսկվում իշխանության կողմից, իրենք են, տիկին Բիշարյանը շարունակեց. .«Ես գտնում եմ, որ նման հայտարարություն անելու արդյունքում պետք է բոլոր քաղաքական ուժերը ուղղակի ապացուցեն, թե ինչ են ուզում դրանով ասել: Իսկ ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք կատարում են պատվեր: Եթե քաղաքական ուժերը պայքար են մղում, որ երկրում ինչ-որ բան փոխվի, ապա պետք է նպատակը չլինի մեկը մյուսին սևացնելը, քննադատելը կամ կասկածելը»:

Տիկին Բիշարյանի կարծիքով, հանրությունը պետք է գնահատական տա այն մարդկանց, որոնք այսօր իրականում շեղում են մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից. «Պետք է հանրությանը հասկացնել, որ սա թաղի տղերքի, օլիգարխների ընտրություն չէ և պետք է ուշադիր լինել, որ չկրկնվի այն իշխանությունը, որի արդյունքում ունենք այսպիսի խնդիրներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031