Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները մանկավարժներին խոստանում են աշխատավարձ եւ բարի համբավ

Մարտ 06,2017 16:50

Պաշտոնական քարոզչության մեկնարկն արդեն տրված է, եւ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնցում դրույթներ կան կրթության եւ գիտության ոլորտների մասին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, օրինակ` իր ծրագրի կրթական հատվածում նշում է, թե իրենց երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է:

ՀՀԿ-ն հայտարարում է, որ մեր երկրում մանկավարժները պետք է լինեն գնահատված և զգան պետության հոգածությունը, իսկ մանկավարժը՝ հպարտ լինի իր մասնագիտությամբ:

ՀՅԴ ծրագրում նշված է, որ աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի, կրթության, մշակութային եւ հոգեւոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը:

«Հայկական վերածնունդը» խոստանում է, որ ոչ մի երիտասարդ չի զրկվելու մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ բարձր առաջադիմություն ունեցողները կսովորեն անվճար:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական ծրագրի գիտությանն ու կրթությանը վերաբերող հատվածը բավականին ծավալուն է: ՕՐՕ-ն խոստանում է գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3%, իսկ կրթության ֆինանսավորումը՝ ՀՆԱ-ի 5,5%-ի:

ՕՐՕ-ն եւս որոշել է հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը:

Մանրամասները՝ մարտի 7-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031