Այսօր, մարտի 6-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրթ Շուբելի հետ եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի բաժանմունքի ղեկավար Յուսի Նառվիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանային այլ հարցեր:
Նաեւ քննարկվել են Հայաստանում գործող ընտրական օրենսդրության, ԶԼՄ-ների կողմից բազմակարծության ապահովման վիճակը, Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունները:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն