Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքներում արտագաղթ չկա, քանի որ մարդիկ այգիներ են մշակում, մեկը մյուսից գնում կամ վերավաճառում բերքը: Այս մասին այսօր Աշտարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Աշտարակի ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Արարատ Մորիկյանը: Նա մատնանշեց, որ այդ հողերը ժողովրդին նվիրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Կարեն Դեմիրճյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Արարատ Մորիկյանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագիրը պարտվողական անվանողներին հարց ուղղեց՝ քանի՞ տղա ունեն եւ քանի՞սն են ծառայել. «Ոչմիթիզականների երեխաներից ոչ մեկը չի ծառայել…Վանո Սիրադեղյանն իր Գյադաների ժամանակը գլխում ասում է ՝ ինչ է ասում լոռեցին՝ անհիմն ու շատ ուզողին…խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ»:
Կարդացեք նաև
Մորիկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին շատերին հող է նվիրել, եւ նրանցից մեկն այսօր այդ հողը վաճառելու հնարավորություն ունի. «Վաճառել է, բայց հինգ հազար դրամով ծախել ձայնը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ