Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում»  խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Մարտ 06,2017 16:06

Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը և իր հիացմունքը հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ:

Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Կազմակերպելով ցուցահանդես-տոնավաճառները՝ ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթևացնեն: Մաղթում եմ, որ աշխատանքի նկատմամբ նրանց նվիրվածությունը պահպանվի և նույն սիրով շարունակեն աշխատել: Իսկ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր  հայ կանանց,  նրանք են հայ ընտանիքի, հայ տեսակի, մշակույթի պահապանները, նրանց մաղթում եմ խաղաղություն, առողջություն, որ կարողանան պահպանել իրենց բնորոշ կենսասիրությունն ու ստեղծագործ ոգին, որ շարունակեն շենացնել իրենց օջախն ու Հայրենիքը»:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են 60-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը, ժ.10:00-19:00:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031