Ինչպես քիչ առաջ տեղեկացվել է, այսօր, տեղական ժամանակով ժամը 10:24-ին, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք հատվածում, 10 կմ խորությամբ տեղի է ունեցել երկրաշարժ՝ 3.4 մագնիտուդ հզորությամբ:
Տեղեկացնեմ, որ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել: Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում:
Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ:
Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Արցախի կառավարության մամուլի քարտուղար