Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «ԱԺ աշխատակազմում աշխատավարձի կրճատում չի եղել»

Մարտ 06,2017 14:43

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում աշխատավարձերի կրճատման հրապարակային մտահոգությանը, հայտնում եմ, որ մտահոգությունն անտեղի է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմում աշխատավարձի կրճատում չի եղել։ Ավելին, չէր էլ կարող լինել, քանի որ աշխատավարձները սահմանված են օրենքով։

Համոզված եմ, որ պարոն Էնֆիաջյանին իբր 30% կրճատման մասին լուր հայտնողը պատգամավորին մոլորության մեջ է գցել՝ չհայտնելով, որ խոսքը շաբաթ օրերին աշխատանքի կանչելուն եւ դրա դիմաց օրենքով սահմանված վարձատրությանն է վերաբերում։ Իրականում, ամեն ինչ առավել քան պարզ է: Որոշ հանգամանքներից ելնելով՝ շաբաթ օրերին Ազգային ժողովի շենքում կամ բակում աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը նվազել է, ուստի ավելի քիչ աշխատակցի կարիք է լինում։ Բոլորին մանրամասն բացատրվել է, որ առանց անհրաժեշտության շաբաթ օրերին աշխատանքի չեն հրավիրվելու, ուստի չաշխատելու դիմաց չեն կարող վարձատրվել։ Շաբաթ օրերին կկանչվեն եւ կվարձատրվեն բացառապես այն աշխատակիցները, որոնց աշխատանքը շաբաթ օրերին անհրաժեշտ է։

Միաժամանակ նշեմ, որ աշխատավարձի ֆոնդի հնարավոր տնտեսումներից գոյացած գումարները պարգեւավճարների ձեւով կտրվեն աշխատակիցներին։
Ինչպես պարզվեց որեւէ մեկի վաստակից որեւէ լումա անգամ չի կրճատվել, ուստի աննպատակահարմար եմ համարում արձագանքել պարոն Էնֆիաջյանի հայտարարության քաղաքական մասին՝ աղքատություն, արտագաղթ, անելանելի վիճակ, արժանապատիվ ապրել եւ այլն։

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031