Ապարանի ՀԱԿ գրասենյակից այսօր սկսվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավը: ՀԱԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ մատնանշվեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավանդաբար նախընտրական քարոզարշավը սկսում է Ապարանից: Դաշինքի թեկնածուներն ընդգծեցին, որ իրենք անբիծ անցյալ ունեն եւ հավատում են իրենց հնարավորություններին:
Շեշտելով խաղաղության ամրապնդման կարեւորությունը՝ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փոխզիջումային տարբերակին կողմ են ԵԱՀԿ եռանախագահողները. «Փոխզիջումային տարբերակը ՀՀ-ին բերելու է ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, սահմանին զոհերի դադարեցում եւ Ղարաբաղի տարածքի անջատում Ադրբեջանից»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ ՀԱԿ անդամներն այցելեցին Ապարանի տարածաշրջանի զոհված ազատամարտիկների շիրիմներին եւ ծաղիկներ խոնարհեցին:
Մանրամասն` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ