Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը «հաց բերողին» ազատ արձակելու համար 500.000 դրամ գրավ է վճարել

Մարտ 06,2017 14:06

Քիչ առաջ մեկնարկեց ՀՎԿ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսը;

Նախքան նախընտրական ծրագրի ներկայացնելը ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրենց արածները:

Ըստ նրա, հոգացել են գերազանցիկ, բայց ոչ վճարունակ ուսանողների ուսման համար, համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հասել են նրան, որ գերազանցիկ ու խելացի ուսանողները սովորում են անվճար: Տիկին Բիշարյանի խոսքով, մտածել են նաեւ հաշմանդամ մարդկանց մասին՝ համապատասխան օրենքով նպաստել են, որ նրանք դառնան հասարակության լիիրավ անդամ, լուծել են գրադարանների հարցը. «Երբ թալանվում էին գրադարանների տարածքները, գույքն օտարվում էր, կարծես, մեր հասարակությանը գիրք պետք չէր, մենք կանգնեցրինք այդ արատավոր երեւույթը»:

ՀՎԿ փոխնախագահի խոսքով, չեն շրջանցել նաեւ կանանց խնդիրները՝ փորձել են կանանց ու տղամարդկանց հավասար պայմաններ ստեղծել համապատասխան օրենսդրական նախագծով, օրենքով պարտադրել են բոլոր  պաշտոններում նաեւ կանանց  ներգրավել. «ՓՄՁ-ներին ենք շատ օգնել, մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, կռիվ ենք տվել Կոզեռնի համար, կռիվ ենք տալիս «Նաիրիտի» համար, այսօր եղել եմ հաց բերողի մոտ, նրա համար 500.000 դրամ գրավ եմ մուծել, որ ազատ արձակեն»:

ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ իրենց ծրագրի հիմքում բանակի պրոֆեսիոնալիզացիան է, ավանդների վերադարձը, աշխատատեղերի բացումը. «Մեր ծրագիրը նորարարական ու հետաքրքիր է, իրատեսական է, որովհետեւ գիտենք՝ ինչ անել, ինչպես անել ու ինչպես աշխատել մեր ժողովրդի համար»:

Ըստ ՀՎԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, իրենց նախընտրական ծրագրում 30 քայլ են առաջարկում, որոնք կբերեն բարեկեցություն ու ապահովություն, կապահովեն ՀՀ անվտանգությունը: Ըստ նրա, լուծելու են երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձի հարցը,  կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին են ստեղծելու, այդ մարմնում ներգրավված կլինեն քաղաքացիներ ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ներկայացնելու են ապօրինի հարստացման հստակ մեխանիզմներ, օրենքի ուժով արգելելու են տասնութ տարեկան երեխաներին սահմանագիծ տանելը, անցնելու են պրոֆեսիոնալ բանակի: ՀՎԿ-ն չի շրջանցել կարմիր գծերի, վարորդների տուգանքների խնդիրները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031