Մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ծնունդով Հայաստանից՝ 63-ամյա տղամարդ, որը կասկածվում է ՌԴ Պատժի իրականացման դաշնային ծառայության վարչության սպայի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
«Ներկայում ձերբակալվածի մասնակցությամբ անցկացվում են քննչական գործողություններ՝ ուղղված հանցագործության հանգամանքները, այդ թվում հանցագործության դրդապատճառը պարզելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 2-ին Լենինգրադի շրջանում կրակել են 34-ամյա փոխգնդապետ Նիկոլայ Չերնովի ավտոմեքենայի ուղղությամբ. վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ