Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամի օժանդակությամբ Արցախի երկու բուժհաստատություններ համալրվել են նորածնային ինկուբատորներով

Մարտ 06,2017 13:43

Երեւան, մարտի 06, 2017թ.: Իր  արգենտինահայ բարերարներ Դանիել եւ Իզաբել ամուսինների ֆինանսական աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկուական ինկուբատոր /կյուվեզ/ եւ մոնիտոր է նվիրաբերել Արցախի «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման նորածինների  ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին:

Գերմանական «Դրեգեր» արտադրության այս գերժամանակակից ինկուբատորները օպտիմալ պայմաններ են ապահովում անհաս եւ փոքր քաշով ծնված նորածինների կյանքի ու կենսագործունեության համար: Խոնավության, ջերմաստիճանի, թթվածնի համապատասխան մակարդակի ապահովումը նորածնին հնարավորություն է տալիս դուրս գալ կրիտիկական վիճակից: Մոնիտորներն էլ ապահովում են նորածինների շնչառական  եւ սիրտ-անոթային համակարգի գործունեության հսկողությունը:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով՝ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի կարեւոր օղակներից է: Արցախում տարեկան ծնվում է 100-120 անհաս կամ փոքր քաշով երեխա, ինչպես նաեւ հասուն նորածիններ,  որոնք ախտաբանական տարբեր խնդիրների պատճառով լիարժեք հսկողության կարիք ունեն: Սարքավորումները հնարավոր են դարձնում մանկածինների համապատասխան խնամքը, վերականգնումն ու բուժումը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031