Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհապետություն ստեղծող էին՝ թող իրենց ժամանակ ստեղծեին»

Մարտ 06,2017 16:00

«Մերիտոկրատիկ համակարգ ստեղծող էին, թող իրենց ժամանակ ստեղծեին»,- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի այն խոստման հետ կապված, որ իրենք ստեղծելու են շնորհապետություն՝ ի հեճուկս այս իշխանությունների ստեղծած ավազակապետության:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այդ ՀՅԴ-ն է, որ գնում է շնորհապետության, եւ դրա հիմքը արդեն դրել են. «Հիմքերը դրել ենք, որ դրան հասնենք: Բայց իրենք չեն ընդունում, որ այն համակարգը, որ իրենք դրեցին 95-ին, հենց հերն անիծեց այդ շնորհապետությանը հասնելու բոլոր գործընթացների: Իրենք ստեղծեցին մի համակարգ, որ մենիշխանության տարավ: Իսկ մենք դրանից ենք ազատվում՝ մենիշխանությունից: Այն ավտորիտար ռեժիմը, որ Հայաստանում արմատներ գցեց, արմատներ գցեց հենց այդ համակարգի հիման վրա: Սրանից ենք մենք ուզում ազատել մեր հասարակությանը»:

 

Արամ Մանուկյանի պատասխանը

 

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031