Չնայած Կոտայքում վարկանիշային ընտրակարգով անցկացվող ընտրություններում չափազանց սուր պայքար է կանխատեսվում, այնուամենայնիվ, որոշ թեկնածուներ ավելի բարենպաստ մեկնարկային պայմաններում են: Ասվածը, մասնավորապես, վերաբերում է ՀՀԿ-ից առաջադրված ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանին: Վերջինս ոչ միայն Սերժ Սարգսյանի ուղղակի հովանավորյալն է, այլեւ ռեսուրսային բազմատեսակ առավելություններ ունի մնացած հանրապետական թեկնածուների համեմատ:
Հաշվի առնելով Ս. Սանամյանի հրազդանյան կապերը՝ շատ հավանական է, որ թե՛ Հրազդանում եւ թե՛ Կոտայքի մարզի այլ բնակավայրերում, այսպես կոչված, վարչական ռեսուրսը ծառայեցվելու է հօգուտ հենց այդ թեկնածուի: Նույն ընտրատարածքում ռեյտինգային համակարգով ԲՀԿ-ից առաջադրված է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Նա ընդգրկված է նաեւ իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ հատվածում, եւ ենթադրելի է, որ հայտնվելու է խորհրդարանում:
«Առավոտ»
Կարդացեք նաև
04,03.2017