Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր ազգերի մեր հյուրերը խոնարհվելով խաչակնքում են եւ աղոթում Զուլում Գրիգորյանի չքնաղ եկեղեցիների մոտ

Մարտ 06,2017 13:09

Հպարտությամբ եւ հուզմունքով կարդացինք մեր շատ սիրելի գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի մասին, որի հետ մեր առաջին հանդիպումը եղավ Նկարիչների տանը:

Շատ գեղեցիկ ցուցահանդես էր: Տղաս՝ փոքրիկ, կարճահասակ Զոհրաբը ցատկելով վազում էր նկարները դիտելու: Նկարիչ Զուլում Գրիգորյանը մոտենալով երեխային՝ հարցրեց.

– Տղաս, անունդ ի՞նչ է:

– Չարուկ,- եղավ պատասխանը:

– Ա՜խ, երանի թե հայրս էլ իմ անունը Չարուկ դրած լիներ, իմ անունը Զուլում է:

Գրկելով Զոհրաբին, նկարիչը պատմեց ցուցահանդեսի մասին, երկար տարիների կատարած իր սիրելի աշխատանքի մասին:

Չարուկ Զոհրաբը շատ հավանեց եկեղեցիների 3 նկարները, որոնք ավելի քան 35 տարի է մեր պահապան հրեշտակներն են Երեւանից Բեյրութ պաշտպանելու համար բոլորիս Լիբանանի մահասփյուռ ռմբակոծումներից: Տարբեր ազգերի մեր հյուրերը խոնարհվելով խաչակնքում են եւ աղոթում տաղանդավոր նկարչի չքնաղ եկեղեցիների մոտ:

Մեր ընտանիքի, մեր բոլոր հարազատների բարեկամների կողմից շնորհավորում ենք մեր շատ սիրելի արվեստագետ Զուլում Գրիգորյանի հաջողությունները եւ մաղթում իրեն եւ ընտանիքին քաջառողջություն եւ երկար կյանք:

Մեր եկեղեցիների 3 նկարներն են:

 

Մարի ՍԱՐԱՖՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031