Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞ւր են, գնացին այնտեղ, ում դեմ պայքարո՞ւմ էին»

Մարտ 06,2017 15:00

Արամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ին

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում նշել է, որ ներկայիս ավազակապետության փոխարեն իրենք ստեղծելու են շնորհապետություն: ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը, վստահեցնում են, որ եթե սա ավազակապետություն է, այս արատավոր համակարգի հիմքը դրել է առաջին նախագահը: Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հարցին, որ ԱԺ-ում էլ, երբ դուք քննադատում եք իշխանություններին, անմիջապես Հերմինե Նաղդալյանը, մյուս ՀՀԿ-ականները արձագանքում են, որ հիմքը դուք եք դրել, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Հերմինեի կամ մնացածների կենսագրությունը բերեք, արած գործունեությունը: Կուսակցության մասին եք խոսում, որը 5 անգամ շուռ է եկել՝ իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-ընդդիմություն: Օրվա կեսին կարող է իշխանություն լինի, երկրորդ կեսին՝ ուրիշ, մյուս կեսին՝ ուրիշ, ինչի՞ մասին է խոսքը: Սկզբունքային մարդիկ եթե սկզբունքային բաներ ասեն, ես կարող եմ պատասխանել: Անսկզբունքային մարդկանց եւ անսկզբունքային քաղաքական դիրքորոշում ունեցողների ասածներին, անհեթեթություններին պատասխանելու բան չունեմ, ի՞նչ ասեմ»:

Մեր դիտարկմանը, որ Արմեն Ռուստամյանն ասում է՝ մենաշնորհները, մենատիրությունը ձեր ժամանակներից են եկել, Արամ Մանուկյանը արձագանքեց. «Արմեն Ռուստամյանի կուսակցությունը մեր կողքին էր եւ պայքարում էր իշխանությունների դեմ, չէ՞, հիմա ինքը իշխանությունների դեմ իշխանությունների ներսո՞ւմ է պայքարում: Մի տարի առաջ եկել էին, մաքրվել էին, պայքար էին տանում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, արտագաղթի դեմ, Ընտրական օրենսգրքի համար, հիմա ո՞ւր են, այսինքն՝ գնացին այնտեղ, ում դեմ պայքարո՞ւմ էին: Ես մնացել եմ նույն տեղում՝ նույնի դեմ պայքարում եմ: Թող նրանք, ովքեր ե՛ւ այնտեղ են, ե՛ւ այստեղ են, մեզ չքննադատեն, մեզ քննադատել հնարավոր չի: 30 տարի Արամ Մանուկյանը նույն Արամ Մանուկյանն է, իսկ չորս կողմը նայեք՝ ռեկորդ են սահմանում այն մարդիկ, որոնք մորեխի նման թռնում են իշխանություն-ընդդիմություն, հետո՞, ու դեռ խոսում են եւ քննադատո՞ւմ են մեզ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031