Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «Մի քանի պատանի մարմնամարզիկներ ինձ հաճելիորեն զարմացրին»

Մարտ 06,2017 12:55

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում որոշվեցին տղամարդկանց եւ կանանց ինչպես բազմամարտի, այնպես էլ առանձին գործիքների վրա հաղթողներն ու մրցանակակիրները:

Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդհանուր առմամբ գոհ է թե ազգային հավաքականի անդամների, թե երիտասարդների մասնակցությունից: Նրա խոսքերով, հավաքականի հիմնական անդամներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը նոր վարժություններ փորձարկեցին, որոնք դեռ պետք է կատարելագործել ու բարդացնել:

«Մարմնամարզությունում մեծ փոփոխություններ են կատարվում եւ պետք է դրանց ընթանալ համաքայլ: Տեսնենք, թե տղաները իրենց ինչպես կդրսեւորեն Դոհայում կայանալիք Աշխարհի գավաթի փուլում: Այդ ժամանակ կորոշենք մեր նոր անելիքները եւ կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը», – ասում է Հակոբ Սերոբյանը:

Մարզիչը գոհ է նաեւ պատանի եւ երիտասարդ մարմնամարզիկների մրցելույթներից, որոնցից մի քանիսը առաջին անգամ մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը՝ հաճելիորեն զարմացրել են իրեն: Խոսքը հատկապես Էրիկ Բաղդասարյանի եւ Ժորա Սմբատյանի մասին է, որոնք 2018 թվականի Պատանեկան ամառային օլիմպիական խաղերի իրական թեկնածու են եւ վարկանիշ նվաճելու համար Եվրոպայի առաջնությունում պետք է պայքարեն 16 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031