Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի սպասարկման անձնակազմի ներկայացուցիչների աշխատավարձերը կրճատվել են մինչև 30%. Վահե Էնֆիաջյան

Մարտ 06,2017 12:45

Ցանկացած օպտիմալացում կամ ծախսերի խնայում պետք է լինի հիմնավորված և տրամաբանության շրջանակներում։

Բայց, երբ պետության ներկայացուցիչները սկսում են տնտեսել առանց այն էլ ամենաանպաշտպան համարվող սոցիալական շերտերի հաշվին` հավաքարարներ, բանվորներ, վարորդներ, անթույլատրելի է։

Քիչ առաջ տեղեկացա, որ Ազգային Ժողովի աշխատակազմի մեջ մտնող սպասարկման անձնակազմի ներկայացուցիչների առանց այն էլ ցածր աշխատավարձերը կրճատվել են մինչև 30% ։

Այն պայմաններում, երբ ժողովուրդը հայտնվել է անելանելի վիճակում, երբ գործազրկությունը դարձել է օրհասական խնդիր։ Պետական մակարդակով նմանօրինակ ֆինանսական հարվածները նորովի են խթանում արտագաղթը. երևույթ, որը հավակնում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ դառնալուն։

Առանց այն էլ, տնտեսական բոլոր տեսակի վերլուծություններն ու փորձագիտական եզրակացությունները վկայում են, որ մեր տնտեսությունը չի դիմանում փորձություններին, մրցունակ չէ, այս պայմաններում ցածր աշխատավարձ ստացող մարդուց վաստակածի ևս 30% կրճատումն ուղղակի անընդունելի է և վիրավորական այն մարդու համար, ով առանց այդ էլ սիմվոլիկ գումարով է ստիպված ընտանիք պահել։

Հ.Գ. Հարց է, արդյոք կարո՞ղ են այդ նույն կրճատումներն իրականացնողներն այդ աշխատավարձով ընտանիք պահել, երեխային ուսման տալ, վճարել կոմունալ ծախսերը ու, առհասարակ, արժանապատիվ ապրել։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր
Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031