Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է: Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ, Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն:
Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ