Մարտի 6-ին Հյուսիսային Կորեան վերջին մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ հրթիռային արձակում Է իրականացրել, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել ոչ միայն Ճապոնիայում և Հարավային Կորեայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վճռականորեն դատապարտել Է Փխենյանի հրթիռային արձակումը:
Տեղեկատվության համաձայն՝ արձակած 4 հրթիռներից երեքը անցել են մոտավորապես 1000 կմ և ընկել Ճապոնական ծովում՝ Ակիտա պրեֆեկտուրայի Օգա թերակղզուց մոտավորապես 300-350 կմ հեռավորության վրա:
Հրթիռների տեսակը ներկայումս որոշված չԷ: Ճապոնիայի կառավարությունը իրականացնում է համապատասխան տեղեկատվության վերլուծությունը, իսկ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ենթադրում Է, որ դրանցից առնվազն մեկը կարող Էր միջմայրցամաքային լինել:
Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները ստանձնած Խվան Գյո Անն իր հերթին Միացյալ Նահանգներից պահանջել է անհապաղ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել թերակղզում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ