Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վ. Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի տարածաշրջանային փուլի լսումների արդյունքում` եզրափակիչ փուլերին կմասնակցի Խաչիկ Անդրեասյանը

Մարտ 06,2017 10:46

Ս. թ.  փետրվարի 26-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը:

Լսումների արդյունքում` մրցույթի եզրափակիչ փուլերին կմասնակցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամ Խաչիկ Անդրեասյանը (դասախոս՝ Արմեն Բաբախանյան):

Երևանյան փուլի լսումներին մասնակցել են 9-ը պատանի դաշնակահարներ. Հայաստանից` 6-ը, Ռուսաստանից` 2-ը, Վրաստանից` 1-ը:

Երևանյան փուլի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին` մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին /Ուկրաինա-Իտալիա/, անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը /Ռուսաստան/ և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյան /Հայաստան/:

Հիշեցնենք, որ մրցույթն իրականացվում է երկու տարիքային խմբում` մինչև 13 և 13-18 տարեկանների համար և անցկացվում է 4 փուլով: Մրցանակային ֆոնդը կազմում է 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, սահմանված են նաև հատուկ մրցանակներ՝ բազմաթիվ համերգներ աշխարհահռչակ նվագա-խմբերի հետ, մենահամերգներ՝ աշխարհի լավագույն բեմերում:

Տեղեկացնենք, որ Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի 1–ին փուլը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 1-15-ը. այս փուլում մասնակիցները ընտրվել են ձայնագրու-թյունների միջոցով: Մրցույթի 2-րդ ընտրական փուլը, որը կենդանի լսումների ձևաչափով է, անցկացվում էր 2017 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը, 7 քաղաքներում` Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Տոկիո, Միլան, Պեկին, Նյու–Յորք, Երևան: Մրցույթի 3-րդ և 4–րդ փուլերը կանցկացվեն 2017 թվականի մարտի 27-31-ը, Մոսկվայում` Երաժշտության տան մեծ դահլիճում: Եզրափակիչ փուլը կանցկացվի Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ գործող Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Մրցութային հանձնաժողովի կազմում են` Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), Տոմաս Բեկդորֆը (Չիլի), Ջուզեպե Անդոլորոն (Իտալիա), Ալեքսանդր Մուտուզկինը (ԱՄՆ), Կատյա Սկանավին (Ռուսաստան), Միխայիլ Շալամովը (Գերմանիա):

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031