Անգլիական «The Daily Mail»-ի փոխանցմամբ «Բորնմուտի» պաշտպան Թայրոն Մինգզը եւ ՄՅՈՒ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը Պրեմյեր լիգայի երեկ կայացած հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի համար կարող են որակազրկվել 3-ական խաղով:
Մինգզը դրվագներից մեկում կանգնել էր Զլատանի դեմքին, իսկ վայրկյաններ անց օդում գնդակի համար պայքարելու ժամանակ շվեդն արմունկով հարվածել էր նրա դեմքին: Ճիշտ է, երկու դեպքում էլ հանդիպման գլխավոր մրցավարը չպատժեց կարգազանցներին, սակայն աղբյուրի տեղեկություններով ՖԱ-ն ամենայն հավանականությամբ կդիտի միջադեպերի տեսագրությունը եւ համապատասխան պատիժ կսահմանի:
Եթե կիրառվի երեք խաղ որակազրկելու պատիժ, ապա Զլատան Իբչաիմովիչը բաց կթողնի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի», ինչպես նաեւ Պրեմյեր լիգայի՝ «Վեստ Բրոմի» եւ «Միդլսբրոի» հետ հանդիպումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև