Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության արձագանքը` Անդրիաս Ղուկասյանի բաց նամակին

Մարտ 05,2017 21:52

ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ` ՉՓԱՍՏԱՐԿՎԱԾ: ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Անդրեաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներներին, որով հնչեցվում է մեղադրանքներ բնակիչների հաշվառումն իրականացնող մարմիններին:

Ըստ նրա` «գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։

Այս հիմնավորմամբ նա գտնում է, որ ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը:

Խորհուրդ կտայի պարոն Ղուկասյանին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքները (գործող խմագրությամբ):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածի առաջին մասն ուժը կորցրած է ճանաչվել 21.06.14թ. ՀՕ-93-Ն օրենքով:

«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում նույն օրը կատարված մեկ այլ փոփոխության համաձայն հյուպատոսական հաշվառումը դրվել է կամավորության սկզբունքի վրա, որի դեպքում տվյալները էլեկտրոնային եղանակով փոխանցվելու են բնակչության պետական ռեգիստր՝ հասցեափոխություն կատարելու համար: Սա օրենսդրական մեկ փաթեթ է, որը պարունակում է հայեցակարգային մոտեցում: Արդյունքում կունենանք հանրության ավելի լայն զանգվածի համար հասանելի համակարգ:

Իհարկե մինչ հայեցակարգային փոփոխոթյունների վերջնագիծը օտարերկյա պետությունում գտնվող քաղաքացին սահմանափակված չէ իր բնակության հասցեն դիվանագիտական ճանապարհով ներկայացնելու ՀՀ ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031