«Լսե՞լ էք քաղաքական դաշտի նորությունը…այն է՝ ելք կա, պարոնա՜յք»,-«ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ այսօր ասաց դաշինքի մասը կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր՝ քարոզարշավի առաջին օրը արդեն իսկ հանդիպել են քաղաքացիների հետ. «Նրանք պահանջում են՝ հուսախաբ չանել: Ելք կա, եւ այն թիվ մեկ քվեաթերթիկն է»: Փաշինյանի հավաստմամբ՝ դաշինքի ոչ մի թեկնածու խնդիր չունի ապացուցելու, որ ինքն ավելի լավն է, քան հարեւան «քուչից ինչ-որ մեկը»:
«Կարեն Կարապետյանը խնդիր է դրել ապացուցել, որ ինքն ավելի ուժեղ է, քան Գագիկ Ծառուկյանը…սա ինքնահաստատման ճանապարհ է, որը նրանք դեռ երկար պետք է անցնեն…իսկ մենք խնդիր ունենք ապացուցելու, որ ուժեղ է ժողովուրդը»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ