«Մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որ երազում էին Վազգենը եւ մնացածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, որը պանթեոն էր այցելել՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելու:
Սասուն Միքայելյանն ուրախ է, որ այս օրը համընկնում է քարոզարշավի մեկնարկի հետ եւ վստահ է, որ իրենք գնում են դեպի հաղթանակ. «Ես միշտ ասել եմ՝ եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու»:
Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր խոստանում է մեր երկիրը Դուբայ դարձնել, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես Իսրայելին եմ նմանեցնում, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք նման ենք Իսրայելին՝ թե՛ մեր աշխարհագրական դիրքով, թե՛ մեզ շրջապատող մեր դարավոր թշնամիներով: Մենք Իսրայելի պես հզոր պետություն կունենայինք մեր տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս մարդը եթեներից այն կողմ չգնաց… Նրա նշած երկուսի ծնած ու կրծքով սնած կադրերն են, որ ինքնագոհ ու լկտի համառությամբ դեգրադացնում են հասարակությունը…