«Շատ նուրբ հոգով մարդ էր Վազգենը: Այն ժամանակվա նախարարները այսօրվանը չեն, շատ դժվար կյանք էր՝ անընդհատ անքնություն, անընդհատ տեղ էր ման գալիս, որ հասցներ մի 5 րոպե աչքը կպցներ: Այստեղ-այնտեղ սուտի-մուտի սնվելով, անընդհատ վեճերի մեջ, սեփական կյանքը, հարազատների, ընկերների կյանքը ռիսկի տանելով, այդքան զոհերով, բայց այդ մարդը ծառայում էր արդարությանը: Այդ մարդը փորձում էր իր իմացած արդարությունը, այն ճշմարտությունը, որն ունի մեր ժողովուրդը, առաջ տանել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում սպարապետ Վազգեն Սարգսյանին այսպես նկարագրեց իր եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Արամ Սարգսյանն ասաց, որ ժողովուրդը Վազգեն Սարգսյանին գնահատեց նրանից հետո, երբ արդեն նա չկար. «Այն մարդիկ, որոնք Վազգենին չէին սիրում, հասկացան, որ ինչ-որ տեղ ինչ-որ բանից պաշտպանված չեն…Վազգենն ու Եռաբլուրում գտնվող մնացած բոլոր տղաներն իրենց կյանքը ծառայեցրին երկրի պաշտպանությանը, ծառայեցրին մեր հայի տեսակի արժանապատվության պահպանմանը եւ իրենք ապրել են, ապրում են, հավերժ են ապրելու: Դժբախտաբար, իրենցից հետո եկածները ծառայեցին միայն փողին, հարստությանը, ճոխությանը: Որ հազար տարի էլ ապրեն՝ Վազգենի կես օրը չեն ապրելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այստեղ ասում են տո լավ էլի, այդ սուտ բաները վերագրելով ու ինքնախափեությամբ զբաղվելով հասցրեցին Հայաստանը այս օրին: Ողորմի Վազգենին որպես հայ մարդ , բայց իրականում ոչ մի սպարապետ ու ազգին սիրող մարդ , իր ժողովուրդի ընտրությունը չէր արհամարհում ու ասում դեմ խաղ չկա , ինչ ուզում եմ այն էլ կանեմ: Ինքը , հա իրա զոռբայությամբ Լեվոնը կեղծ 2 անգամ նախագահ դարձավ ու ինքը բերեց Քոչարյանին ու Սարգսյանին: Մի խոսքով մի բում երանգ նետեծ առանց մտածելու, որ հետ է գալու : Սա է իրականությունը :