«ՀՅԴ-ն երբեք դատարկ խոստումներ չի տվել: Մենք այս ընտրապայքար ենք մտնում՝ արած գործը ներկայացնելու եւ ժողովրդից մանդատ հայցելու համար, որ կարողանանք մեր գործը շարունակել»,-այսօր ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն լուրջ գործընթաց է սկսել վերջին տարիներին եւ պարտավորություն ունի բարեփոխումները խորքային եւ ավարտուն դարձնելու:
«Ընտրությունների չենք գնալու այն պատճառով, որ օգտագործենք ժողովրդի դժգոհությունը՝ քաղաքական նպատակների համար: Հակառակը՝ գնալու ենք այդ դժգոհությունը վերացնելու ճանապարհով»:
Ռուստամյանը հիշեցրեց, որ որոշ քաղաքական գործիչներ իշխանափոխության կոչեր են արել եւ փողոցներում ժողովրդին տարել ծայրահեղության, սակայն ՀՅԴ-ն այդ ճանապարհով չի գնալու. «Բաց ճակատով ենք ժողովրդին բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ: Հասկանում ենք, որ ժողովրդի դժգոհության մի մասն էլ մեզ է ուղղված»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ