Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախը պետք է միանա ՀՀ-ին». ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը (Տեսանյութ)

Մարտ 05,2017 16:55

ՀՅԴ-ն կողմնակից է Արցախը ՀՀ-ին միացնելու գաղափարին: Այս մասին այսօր ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա փոխանցմամբ, ըստ ՀՅԴ նախընտրական ծրագրի, կարեւոր է ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական գործակցության ամրապնդումը պայմանագրային մակարդակով. «Բանակի հզորացումը կլինի, երբ այն դառնա ողջ ժողովրդի հոգատարության առարկան»:

Կիրո Մանոյանը նշեց՝ ՀՅԴ-ն ռուսամետ կամ եվրոպամետ չէ, այլ հայամետ. «Մեր արտաքին քաղաքականության ուղղություններից է՝ Սփյուռքին հնարավորինս մասնակից դարձնել ՀՀ-ի կյանքին: Քաջալերենք, որ տեղի ունենա հայրենադարձություն»: Կիրո Մանոյանի բնորոշմամբ` կարեւոր է նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը. «Դա կարեւոր է՝  Ջավախքում բնակվող հայերի քաղաքացիական իրավունքների տեսանկյունից: Պետք է գործենք ի նպաստ Ջավախքի հայության իրավունքների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031