Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անփորձ եմ, չեմ տիրապետում լրատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին». Սեյրան Օհանյան

Մարտ 05,2017 16:33

Մոսկվա կինոթատրոնում այսօր ՕՐՕ դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը եւ քարոզարշավի մեկնարկն արեց: Ներկայացվեց առաջին տեսաուղերձը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախորդ ընտրությունների քարոզարշավից դրվագներ կային, էլեկտրիկ Երեւանի դեպքերից կադրեր, նաեւ Վարդան Օսկանյանի՝ Սասնա ծռերի դեպքերին մասնակցության տեսագրություններից հատված: Տեսաուղերձում կոչ էր արվում համախմբվել՝ հանուն բաղձալի հաղթանակի:

ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը, երբ ներկաները վանկարկում էին՝ «Օ-հան-յան», ուղղեց՝ ասելով՝ «Հաղ-թա-նա՛կ»: Սեյրան Օհանյանը խոստովանեց. «Մեր թիմակիցներից շատերը նախկինում մասնակցել են ընտրական գործընթացների, քարոզարշավների եւ անշուշտ, փորձառություն ունեն: Չեմ թաքցնի, որ այդ գործում ես անձամբ անփորձ եմ, չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտիրիգներին, լրատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին: Այս չակերտավոր թերությունը ես համարում եմ առավելություն եւ ձեզ հետ միասին գործելու ենք ինչպես միշտ հավատարիմ բարոյական բոլոր սկզբունքներին»:

Նա ասաց որ իրենց շարքերում կանգնած են փորձառու, տարբեր պաշտոններ զբաղեցրած գործիչներ, իրենց կողքին են հազարավոր ազատամարտիկներ, ովքեր հաղթելու գաղտնիքը փոխանցում են իրենց, բազմաթիվ կրթված երիտասարդներ, որոնց հետ միասին գնալու են դեպի հաղթանակ:

Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե կարողանան մարդկանց մեջ արթնացնել պայքարի ոգին, հաջողությունը երաշխավորված է լինելու. «Մեր ամենաուժեղ զենքը մեր բոլոր հայրենակիցների մոտ վաղվա նկատմամբ հավատ արթնացնելն է: Իսկ նրանք, ովքեր կփորձեն հասնել իրենց նպատակին կաշառքի, սպառնալիքի եւ կեղծիքի միջոցով, միայն կթեժացնեն հոռետեսության, անհուսության մթնոլորտը բազմապատկելով հասարակության արհամարհանքը, ատելությունն իրենց նկատմամբ»: Նա ասաց, որ մեզ նոր քաղաքական վերնախավ, նոր մոտեցումներ են պետք:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ երբ մարդկանց մոտ հավատ արթնացնեն, մթնոլորտը փոխվի, այս վերնախավն իր տեղը զիջելու է անպայման: Ձեւավորվելու է երկրի զարգացման նոր տեսլական ունեցող իշխանություն. «Ըստ էության, մենք առաջարկում ենք համահունչ գնալ քաղաքակիրթ աշխարհի հետ, առաջիկա ընտրություններում սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքների շրջանակներում մենք առաջարկելու ենք տվյալ վերնախավի փոփոխություն, ըստ էության՝ իշխանափոխություն»,- ավելի հստակ տոնայնությամբ հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրեն հաճախ են հարցնում իշխանափոխության վերաբերյալ ու կրկին հայտարարեց. «Պետք է փոխվի այսօրվա մեր իշխանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031