Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սաղի տեղը խոսացել եմ, իմ խոսացածը հետ տվեք». Վիգեն Սարգսյանի մաղթանքն ու գեներալ Մանվելի կատակը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 05,2017 15:45

Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրի պանթեոն էին այցելել ԵԿՄ նախագահը, Երեւանի քաղաքապետը, արդարադատության նախարարը, պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավելի ուշ նրանց միացավ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, որը գլխավորում է ՀՀԿ ցուցակը:

Երբ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել Վիգեն Սարգսյանին, գեներալ Մանվելը միանգամից կանխեց. «Այ աղջիկներ, ես մի երկու ժամ սաղի տեղը խոսացել եմ: Դե հմի իմ խոսացածը հետ տվեք: Ես իմ խոսացածը հետ եմ ուզում»:

Վիգեն Սարգսյանը ծաղիկներ դրեց սպարապետի, շիրիմին, խոնարհվեց: Լրագրողների հետ զրույցում հարցերի չպատասխանեց: Միայն ասաց. «Շատ գեղեցիկ գարնանային այս օրը՝ սպարապետի ծննդյան օրը, մենք եկել ենք Եռաբլուր՝ հարգանքի տուրքը մատուցելու: Եվ ուզում եմ մի բան մաղթել մեզ, որ այսօր լուսավոր, գարնանային օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որ պետք է ուղեկցի ընտրարշավը՝ այսօրվանից սկսած, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր գիտակից եւ կողմնորոշված ընտրությունը կատարել առաջիկա ԱԺ ընտրություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031