Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի զրույցը՝ Գագիկ Շամշյանի հետ. «Եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր» (Տեսանյութ)

Մարտ 05,2017 14:59

Այսօր Եռաբլուրում Գագիկ Շամշյանը մոտեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու դժգոհեց, որ տանիքներից կախված սառույցը դարձել է բնակիչների համար պատուհաս. «Տանիքներից սառցաբեկորներն ընկնում են, մեքենաներն են վնասում էս խեղճուկրակ ժողովրդի, փոխհատուցում չի լինում, դա ո՞նց է լինելու: Շատ ներողություն, հիմա եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր, երկու կիլոյանոց սառույցը կսարքեին մի տոննա, իսկ ի՞նչ պիտի անի էս խեղճ ժողովուրդը»:

Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գագիկ ջան, հիմա ասեմ: Վերջին 3-4 ամիսների ընթացքում տեսաք ինչ ձմեռ էր: Բնականաբար, խնդիրներ ունենք: Ձյունը, տեղումները շատ են եղել, ջերմաստիճանի անկում ենք ունեցել, ընդհանուր եղանակային պայմանները թե՛ Երեւան քաղաքում, թե՛ ընդհանուր մարզերում այնքան էլ լավ վիճակում չի եղել: Հիմա արդեն գարուն է եւ աշխատանքները վարչական շրջանների կողմից ակտիվ իրականացնում են: Եթե կան խնդիրներ, առանձին-առանձին պետք է ուսումնասիրենք ովքեր են մեղավոր»:

Գագիկ Շամշյան ասաց, որ համատիրություններն են մեղավոր, որովհետեւ բնակիչներն ասում են՝ մենք վճարումները կատարում ենք, դրա մեջ մտնում է նաեւ տանիքի մաքրումը: Տարոն Մարգարյանն ասաց, որ կարող է սեփական կառույցից էլ սառույցներ լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031