Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ Գալուստ Սահակյանի հարսի ձայնագրության եւ թաղապետերի օգնության մասին

Մարտ 05,2017 14:50

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ծեծուջարդի, դանակահարության դեպքերը, որ եղել են ՀՀԿ-ականների մասնակցությամբ՝ դեռ քարոզարշավը չսկսած՝ պատասխանեց, որ այդ բոլոր դեպքերի առումով մեկնաբանություններ եղել են ՀՀԿ պատասխանատուների կողմից: Հարուցված է քրեական գործ:

Հարցին՝ տարբեր վարչական շրջաններում տեսնում ենք, որ մարդկանց այս ընթացքում օգնություններ են բաժանում, այդ թվում Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ քաղաքապետը պատասխանեց, որ վարչական շրջանների ղեկավարները որեւէ մեկն արձակուրդում չի գտնվում, բոլորն աշխատում են եւ պարտավոր են իրենց առօրյա աշխատանքը կատարել. «Ոչ միայն այս տարի, ամեն տարի իրենք իրենց աշխատանքն են կատարում, պարբերաբար ունենք հանձնաժողով, քաղաքացիները դիմում են, քննարկվում է հարցը, սոցիալապես անապահովներին միշտ էլ աջակցել ենք: Այնպես չէ, որ եթե քարոզարշավը սկսել է՝ քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակազմի դռները փակ են»:

Լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարսի՝ մանկապարտեզի տնօրենի հետ կապված ձայնագրությունից, որն ուղղորդում էր եւ ՀՀԿ-ի համար ձայներ էր հավաքում: Քաղաքապետը պատասխանեց. «Ինձ թվում է՝ իրենց կողմից հայտարարությունը կատարվել է եւ դեռ մեր կրթության  վարչության պետը ուսումնասիրում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031